ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Հայաստանի իշխանությունը՝ որպես խաղաղության դեմ «ամենագրգռիչ» գործոն

Հայաստանի իշխանությունը՝ որպես խաղաղության դեմ «ամենագրգռիչ» գործոն
16.09.2025 | 10:31

Երեկվանից շրջանառվող «տան պատի նկարը, որը հարևանի մոտ էմոցիաներ կառաջացնի» թեման իրականում ավելի լուրջ քննարկման պիտի տաներ։ Քֆուրից անդին քննարկումներն ավելի լուրջ հարցադրումների են բերում։

Գրգռիչների հանումը կամ մեղմումը իսկապես միջպետական հարաբերությունների կարգավորման ժամանակ կարևոր նշանակություն ունի։ Եվ հակառակը, այդ գրգռիչների անգրագետ կամ միտումնավոր չարաշահումը հանգեցնում են պատերազմի՝ կա´մ անգրագիտաբար, կամ՝ միտումնավոր։

Նույն մարդիկ անում էին հակառակը

2018-2019-ին նույն մարդիկ՝ Նիկոլը, Արմեն Գրիգորյանը և այլոք, արել են լրիվ հակառակը. Շուշիում ցուցադրական քեֆն ու պարը, հայտնի ցուցադրական հարսանիքը, Ստեփանակերտում՝«Արցախը Հայաստան է և վերջը». սրանք Արդբեջանին նվաստացնող գրգռիչներ էին։ Տավուշյան մեկ դիրքի ընդհարումը Սարդարապատի չափ ուռճացնելը, թուրք գեներալի զոհվելը ֆետիշացնելը, հարյուրավոր մեդալների, շքանշանների, հերոսի կոչումների շռայլումը. սրանք ցուցադրական գրգռիչներ էին։ Բանակցային դետալները բացահայտելը և դրանով Ադրբեջանում հեղափոխություն հրահելու սպառնալիքը՝ ուղիղ գրգռիչ էր արդեն ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ իշխող ընտանիքի հանդեպ։

Այս գրգռիչների անխիղճ օգտագործումն ի վերջո բերեց պատերազմի։ Պատերազմ, որը չպետք է լիներ, բայց եղավ, և հետևանքը հինգ հազար զոհերն էին ու կորսված Արցախը։ Հիմա նույն մարդիկ զսպվածության դասեր են տալիս։

Փոխադարձություն

Գրգռիչների մեղմումը կարող է օգտակար լինել, եթե այն արվում է փոխադարձաբար։ Այսօր Ադրբեջանը ֆիզիկապես ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գյուղերը, որտեղ դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն նախադասություններ կան գրված։ Ամարասն ու Գանձասարը սարքում է գոմ, պղծում է թարմ ու հին գերեզմանները։ Ֆիզիկապես քանդում է 150 հազար մարդու տները։ Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան՝ պարզապես սեփական իշխանության՝ շառլատան լինելը։ Եթե Ադրբեջանը ֆիքսի, որ այս ամենը Հայաստանի իշխանության համար գրգռիչ չէ, և հայ ժողովրդի համար այնքան վիրավորական պրոցես չէ, որ այն փոխի իր իշխանությունը, այն անելու է իր հետևությունը՝ Հայաստանն այլևս կենսունակ պետություն չէ, հետևաբար…

Արարատը երբեք չի եղել տարածքային պահանջի սիմվոլ, այն լրիվ ուրիշ բանի մասին է, և եթե անունակ իշխանության ջանքերի «շնորհիվ» այն դառնում է գրգռիչ գործոն, դա ուրիշ իրականություն է ստեղծում։ Պարզ ասած, եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում։

Ըստ իս, սա ամենակարևոր թեման է, որը պետք է բացվի. ո՞րն է մեր իրականությունը, ինչո՞ւ է այն այսպիսին դարձել, և ինչպե՞ս փոխել այդ իրականությունը։ Շարունակաբար անդրադառնալու եմ այս հարցերին։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 239

Մեկնաբանություններ